Աշխարհ

08.05.2017 15:10


Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել

Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել

Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Hürriyet»–ի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին հղումով:

Ըստ նրա՝ այս քայլն արվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը կանխելու համար:

«Իրանի թուրքական սահմանին են գտնվում PKK-ի Մակու, Դմաբաթ, Նավուր, Քոթր, Քեներեշ, Շեհիդեն ճամբարները: Այդ ճամբարներում 800-1000 զինյալ կա: Դրանք ներթափանցում են Թուրքիա, տարբեր գործողություններ իրականացնում և հեռանում: Դա կանխելու նպատակով Աղրը-Իգդիր սահմանի 70 կմ հատվածում պատ ենք կառուցում, մնացած հատվածը կառուցապատում աշտարակներով ու երկաթյա ցանցերով: Եվ ողջ սահմանը ծայրեիծայր լուսավորում ենք»,- գրում է հեղինակը:

Ավելի վաղ կրկին անվտանգության նկատառումներով թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել նաև Սիրիայի հետ սահմանի երկայնքով:

Սիրիայի հետ սահմանին պատ կառուցելու գաղափարի հետ մամուլում տարածվել էր նաև այն տեղեկությունը, որ Սիրիայից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը պատրաստվում է անվտանգության պատ կառուցել նաև Իրանի և Հայաստանի հետ սահմանին (Արդահան, Կարս, Իգդիր):

Այս խորագրի վերջին նյութերը