Աշխարհ

08.05.2017 15:20


Պուտինն իր խոնարհումն է փոխանցել պատերազմի բոլոր վետերաններին

Պուտինն իր խոնարհումն է փոխանցել պատերազմի բոլոր վետերաններին

ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ։ Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Ռուս նախագահն իր խոնարհումն է փոխանցել պատերազմի բոլոր վետերաններին՝ նրանց ցանկանալով բարօրություն և երկար տարիներ:

«Վլադիմիր Պուտինը հատուկ նշել է, որ ազատարար զինվորականներին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը մեր համատեղ պայքարն է պատմության խեղաթյուրման, ֆաշիզմի և նացիզմի հանցավոր արարքների արդարացման փորձերի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը