Աշխարհ

08.05.2017 16:56


Վրաստանում ուժգին կարկտահարություն է եղել

Վրաստանում ուժգին կարկտահարություն է եղել

Վրաստանի արևելքում գտնվող Կախեթիի շրջանի մի քանի գյուղերում մայիսի 8-ի գիշերը ուժգին կարկուտ է տեղացել։ Ամենաշատը տուժել են Ախմետի և Գուրջանի համայքները։

Ինչպես հայտնում է ТАСС-ը, տեղի իշխանությունները արհավիրքի հետևանքները զեչոքացնելու շտաբներ են ստեղծել։

Նախնական տվյալներով՝ մարդկային զոհեր չկան։

Մի շարք գյուղերում ոչնչացվել են խաղողի այգիներ, բերքի մի մասը, անասուններ են սատկել, բակերը ու հարյուրավոր տների առաջին հարկերը ջրալցվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը