Աշխարհ

08.05.2017 17:24


Հայտնի է Ֆրանսիայի նոր վարչապետի թեկնածուի անունը

Հայտնի է Ֆրանսիայի նոր վարչապետի թեկնածուի անունը

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթած Էմանուել Մակրոնի ղեկավարած «Առաջ» շարժման ներկայացուցիչները հրապարակել են նոր վարչապետի թեկնածուի անունը։ Նա Ֆրանսիայի պաշտպանության ներկայիս նախարար Ժան-Իվ Լը Դրիանն է։

BFM TV-ն ընդգծում է, որ մինչ այս Մակրոնը ձեռնպահ էր մնում որևէ անուն հրապարակելուց, թեև մամուլը որպես վարչապետի թեկնածու շրջանառում էր հենց Լը Դրիանի անունը:

«Լը Դրիանը լավ վարչապետ կլիներ»,-հայտարարել էր Մակրոնի ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը