Աշխարհ

10.05.2017 00:54


Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում է (տեսանյութ)

Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում է (տեսանյութ)

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 1-ին կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացրեց Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը՝ 16-րդ համարի ներքո:

Ընդհանուր առմամբ, ելույթ ունեցավ 18 երկիր։ Նրանցից եզրափակիչ անցավ 10-ը՝ Մոլդովա, Ադրբեջան, Հունաստան, Շվեդիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Հայաստան, Ավստրալիա, Կիպրոս, Բելգիա։

Նշենք, որ Կիպրոսը ներկայացնող մասնակիցն իր ելույթի ավարտին հայերեն շնորհակալություն հայտնեց երկրպագուներին։

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը