Աշխարհ

10.05.2017 10:25


Թրամփն այսօր կընդունի Լավրովին

Թրամփն այսօր կընդունի Լավրովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ մայիսի 10–ին, Սպիտակ տանը կընդունի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Հանդիպումը ծրագրված է տեղական ժամանակով 10:30-ին:

Նշենք, որ մայիսի 9-ի երեկոյան ՌԴ ԱԳՆ ղեկավարը 2013–ից հետո առաջին անգամ աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն:

ՌԴ ԱԳՆ–ի փոխանցմամբ՝ մայիսի 10-ին ծրագրված են Լավրովի բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ։ Պետդեպի մամուլի ծառայությունից հայտնել են՝ 2 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն առաջին հերթին կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունների կարգավորումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը