Լրահոս

04.12.2010 14:26


Ամանորի նախաշեմին ձվի գների բարձրացում չի սպասվում

Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի թեման էր մի քանի ամիս առաջ ձվի գնի կտրուկ անկումը և վերջերս նկատված գնի բարձրացումը։ Ասուլիսին հրավիրված էին ձվի շուկայի արտադրանքի 39.7% արտադրող «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը և Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։ Եփրեմյանը  որպես գների անկման պատճառ նշեց ապրանքի գերարտադրությունը, որը և բերեց ձվի ցածր գնով վաճառման։ Արմեն Պողոսյանը նշեց, որ գների դեմփինգը հիմնականում ուղղված է ավելի փոքր ձեռնարկությունների դեմ։ Նա նաև ավելացրեց, որ պետական հանձնաժողովի տույժերի միաչափ սահմանունը բոլոր ձեռնարկությունների համար բերել է նրան, որ ձեռնարկություններից մեկը, որին պատկանում էր ձվի շուկայի արտադրանքի մոտ 3%-ը այժմ սնանկ է ճանաչվել։ Նա գտնում է, որ գերարտադրության դեպքում պետք էր ավելացված քանակը արտահանել։ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի տնօրենն էլ հավելել է, որ այժմ չկա արտահանում, քանի որ արտերկրում չեն գտել համապատասխան գնորդներ։ Եփրեմյանը, պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե մամուլում հրապարակվել էր, որ գների անկումը եղել է «վերևից» հրաման, հերքել է այդ լուրերը։ Նա նաև նշել է, որ Ամանորի տոներին գների բարձրացում չի լինելու։

Այս խորագրի վերջին նյութերը