Աշխարհ

11.05.2017 10:40


Հնդկաստանում հարսանիքի ժամանակ պատի փլուզման հետևանքով 23 մարդ է զոհվել

Հնդկաստանում հարսանիքի ժամանակ պատի փլուզման հետևանքով 23 մարդ է զոհվել

Հնդկաստանի Ռաջաստան շրջանում հարսանիքի ժամանակ պատի փլուզման հետևանքով 23 մարդ է զոհվել, 28–ը՝ տուժել։ Այս մասին հայտնում է «Times of India»–ն։

Ոստիկանության տվյալներով՝ պատը մարդկանց վրա է քանդվել փոշեմրրիկի պատճառով։

Զոհվածների թվում 4 երեխա կա։ Իրականացվում են փրկարարական գործողություններ։ Տուժածները հոսպիտալացվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը