Աշխարհ

11.05.2017 11:33


Տեսանյութը, որում շնաձուկը կծում է պոռնոդերասանուհուն, պարզվել է՝ իրական չէ (լուսանկար, տեսանյութ)

Տեսանյութը, որում շնաձուկը կծում է պոռնոդերասանուհուն, պարզվել է՝ իրական չէ (լուսանկար, տեսանյութ)

«YouTube»–ում մեկ շաբաթում 14 մլն դիտում հավաքած տեսանյութը, որում շնաձուկը կծում է պոռնոդերասանուհի Մոլլի Կավալլիին, պարզվել է՝ իրական չէ։

Կադրերում երևում է՝ ինչպես է վիրավորվելուց հետո բնական հիստերիայի մեջ ընկնում դերասանուհին։ Սակայն փորձագետը, որի հետ շփվել են «Palm Beach Post»–ի լրագրողները, պնդում է, որ նման վերք չէր կարող հասցվել օվկիանոսի գիշատչի ատամներով։

«Պետք է նման զուգահեռ մի քանի հետք էլ լիներ, այլ ոչ թե մեկ վերք»,–վստահեցրել է Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանից շնաձկների հետազոտող Սթիվեն Քադյուրան։

«Gizmodo.com» պարբերականն արդեն բացատրություններ է պահանջել Մոլլի Կավալլիից, սակայն դեռ պատասխան չի ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը