Աշխարհ

11.05.2017 12:30


Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 10-ին՝ ժամը 17.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինքնազգացողության վատթարացման պատճառով բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին՝ ժամը 18.20-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Անհաղթի և Դրոյի փաղոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մաշտոցի փողոցի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա 2 աղջիկների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը