Աշխարհ

11.05.2017 15:55


Ադրբեջանը Ստամբուլում ներկայացրել է իր «Թուֆան» զրահամեքենան

Ադրբեջանը Ստամբուլում ներկայացրել է իր «Թուֆան» զրահամեքենան

Մայիսի 9-ին Ստամբուլում մեկնարկած IDEF ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը առաջին անգամ ներկայացրել է իր «Թուֆան» MRAP զրահապատ մեքենան: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Army Recognition կայքը:

Ադրբեջանը 2016-ի սեպտեմբերին ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էր «Թուֆան» անունը ստացած զրահամեքենայի մակետը, որը, ադրբեջանական կողմի պնդմամբ, ամբողջովին տեղական նախագծման է:

Զրահամեքենան համալրված է 12,7 մմ տրամաչափի գնդացրով, ծխանռնակներով, լազերային հեռաչափով և ջերմացույց տեսանկարահանող սարքերով:

Զրահամեքենան կարող է տանել մինչև 10 մարդ, ներառյալ վարորդը, հրամանատարը և հետևակի 8 զինծառայողները: Զրահամեքենան ընդհանուր առմամբ կշռում է 12,300 կգ.: Այն կարող է զարգացնել մինչև 85 կմ/ժ արագություն՝ անցնելով մաքսիմում 600 կմ.:

«Թուֆան» զրահամեքենան կարող է համալրվել 8 կամ 12 մխոցանի տուրբո-դիզելային շարժիչով՝ 550 ձիաուժ հզորությամբ:

MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահապատ մեքենաները հիմնականում կիրառվում են տարբեր անկանոն զինված խմբավորումների դեմ մարտերում, քանի որ պաշտպանված են ինքնաշեն պայթուցիկ սարքերից և հրազենի կրակոցներից։

Հիշեցնենք, որ մայիսի 9-12-ը Ստամբուլում անցկացվում է ամենամյա İDEF ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը: Բացի Ջամալովից, ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիա է այցելե նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Այս խորագրի վերջին նյութերը