Աշխարհ

11.05.2017 16:45


Ալիևը մահմեդական երկրներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ

Ալիևը մահմեդական երկրներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսլամական երկրներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ:

Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ այդ մասին նշվում է Իսլամական համագործակցության կազմակերպության ամսագրում հրապարակված՝ Ալիևի «Իսլամական համերաշխության ամրապնդումը ժամանակի մարտահրավեր է» խորագրով հոդվածում։

Ալիևն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ մահմեդական երկրներից Պակիստանը չի ճանաչում Հայաստանը, իսկ Սաուդյան Արաբիան և Թուրքիան հրաժարվել են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, ինչն Ալիևն անվանել է «եղբայրական աջակցություն»:

Ալիևի խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունը «հարձակում է ոչ միայն Ադրբեջանի կրոնական և մշակութային օբյեկտների, այլև ամբողջ իսլամական աշխարհի պատմամշակութային ժառանգության վրա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը