Աշխարհ

11.05.2017 17:03


Այսօր «Եվրատեսիլ-2017»-ի 2-րդ կիսաեզրափակիչն է

Այսօր «Եվրատեսիլ-2017»-ի 2-րդ կիսաեզրափակիչն է

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր տեղի է ունենալու «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը։

Հիշեցնենք, որ 1-ին կիսաեզրափակչում երլույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող Արծվիկը և անցավ եզրափակիչ:

Ընդհանուր առմամբ, ելույթ ունեցավ 18 երկիր։ Նրանցից եզրափակիչ անցավ 10-ը՝ Մոլդովա, Ադրբեջան, Հունաստան, Շվեդիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Հայաստան, Ավստրալիա, Կիպրոս, Բելգիա։

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 13-ին: Այն կհեռարձակվի ժամը 23:00-ին, Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի եթերում: Հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016» Իվետա Մուկուչյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը