Աշխարհ

12.05.2017 08:50


Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը կստորագրեն ռազմական համագործակցության հուշագիր

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը կստորագրեն ռազմական համագործակցության հուշագիր

Մայիսի 11-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ 10 օրից Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը Բաթումիում կստորագրեն եռակողմ ռազմական համագործակցության մասին հուշագիր: Այս մասին գրում է razm.info-ն։

Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այս մասին Իզորիան հայտարարել է Ստամբուլում IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

Այս հարցը Թուրիայում հանդիպման ժամանակ Իզորիան քննարկել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ:

10 օր հետո Բաթումիում երեք երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն եռակողմ համագործակցության հետ կապված հարցեր և, ըստ Իզորիայի հայտարարության, կստորագրեն հուշագիրը:

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը 2014 թ. սկսած անցկացնում են տարբեր համատեղ զորավարժություններ, պարբերաբար հանդիպում են երեք երկրների պաշտպանության նախարարները, ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը:

Մինչև 2014-ը ևս կողմեն անցկացրել են համատեղ վարժանքներ, սակայն դրանք հիմնականում ուղղված են եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովմանը: 2014-ի օգոստոսին Նախիջևանում կայացել է երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ առաջին հանդիպումը: 2015-ին հանդիպել են ինչպես երեք երկրների ՊՆ ղեկավարները, այնպես էլ՝ ԶՈւ ԳՇ պետերը: Հետագա տարիներին ևս համատեղ զորավարժությունները և հանդիպումները շարունակվել են:

Այս խորագրի վերջին նյութերը