Աշխարհ

12.05.2017 10:15


Լրատվամիջոցները բացահայտել են Թրամփի խոսնակի անհետացման գաղտնիքը

Լրատվամիջոցները բացահայտել են Թրամփի խոսնակի անհետացման գաղտնիքը

ԱՄՆ նախագահի մամլո խոսնակ Շոն Սփայսերն արդեն քանի օր է՝ բացակայում է իր աշխատավայրից։ «Associated Press»–ի փոխանցմամբ՝ նա մասնակցում է ռազմական հավաքների։

Գործակալությունը նշում է, որ 1999–ին Սփայսերը մտել է ԱՄՆ ՌՕՈւ պահեստայինների կազմ։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ամիս նա պետք է կտրվի իր աշխատանքից ու կատարի իր զինվորական պարտքը։

Սփայսերի բացակայության ժամանակ մամլո քարտուղարի պարտականությունները կատարել է նրա տեղակալ Սառա Սանդերսը։ AP–ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ամերիկացի նախագահի «ներկայացուցչի» անհետացումը տեղի է ունեցել ԱՄՆ քաղաքականության մեջ կատարվող նշանակալի իրադարձությունների համապատկերին։ Այս օրերին աշխատանքից հեռացվել է ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմին, Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը