Աշխարհ

13.05.2017 14:15


Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով

Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով

Սիրիայում ԱՄՆ­-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ կոալիցիայի ՌՕՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Դեյր Զորի մոտակայքում գտնվող Էլ Քուրիա ավանում գրոհայինների ենթադրյալ դիրքերին:

Նշվում է, որ 2 օր առաջ էլ Էս Սալահիա գյուղի մոտակայքում 11 մարդ էր զոհվել կրկին ավիահարվածների հետևանքով:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-­ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 352 խաղաղ բնակիչ:

ԱՄՆ­ ԶՈւ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ 2014թ. օգոստոսից մինչև 2017թ. փետրվար միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում գրոհայինների դիրքերին 18 հազար 600 ավիահարված է հասցրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը