Կարծիք

13.05.2017 20:04


Տխուր պատմություն․ ինչպես 2 հայ կաթողիկոս որոշեցին քցել Օսմանյան Սուլթանին

Տխուր պատմություն․ ինչպես 2 հայ կաթողիկոս որոշեցին քցել Օսմանյան Սուլթանին

Լռության օրը խախտեմ տխուր մի պատմությամբ այն մասին, թե ինչպես երկու հայ կաթողիկոսներն որոշեցին քցել Օսմանյան Սուլթանին ու որպեսզի պատժից խուսափեն, Շահ Աբասին խնդրեցին հայերին գաղթեցնել Պարսկաստան
---------------------------------------------------------------------------------
Երբ 1828-ին ռուսները գրավեցին ներկայիս Հայաստանը, ապա Էրիվանի խանության հայ բնակչությունն անգամ 20% չէր կազմում, որի մի զգալի հատվածը հայացած գնչուներն էին` բոշաները:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Էջմիածնի կաթողիկոս Դավիթը կաշառք վերցնելով Մելիքսեթից, նրան դարձրեց իր աթոռակից կաթողիկոս և երբ նրանց երկուսի փողերը վերջացան, Մեհմեդ II սուլթանից պարտքով «ահռելի» գումարներ են վերցնում հայ խոջաների առևտրի մեջ ներդնելու և շահույթներ ստանալու համար, և երբ գալիս է փողը վերադարձնելու ժամանակը, որոշում են Մեհմեդին քցել` այսինքն խաբել, որպեսզի փողը չվերադարձնեն: Իսկ դրա միակ տարբերակը Պարսկաստանի տիրապետության տակ մտնելն էր ու որպեսզի հանկարծ Սուլթանը Երևանը չգրավի ու իրենց չպատժի, որոշում են ժողովրդին էլ վերաբնակեցնել Պարսկաստանում:
Առաքել Դավրիժեցի պատմաբանը գրում է. «…, ի կորուստ իրենց եւ ի կործանում եւ տապալում երկրի, ի բնավ ջնջում իրենց ազգի, քանզի որոշեցին… որպեսզի գնան Սպահան պարսից թագավորի մոտ, որի անունն էր Շահ Աբաս»:
Դավրիժեցին գրում է, որ Նա կաթողիկոս Մելքիսեթը շահին բերեց հայոց աշխարհը, ամբողջ երկիրը ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց:
Շահ Աբասը այդ գործընթացը մի քանի փուլով է իրականացնում, 8 արշավանք է կազմակերպում ու երկիրը դատարկում, իսկ գյուղերն ու քաղաքները ավիրում, որ հանկարծ հայերը ետ չվերադառնան: Ճանապարհին հայերի կեսը մահանում է, իսկ Հայաստանում մնացածները սովամահ են լինում: Աբասը հայերի համար լավ պայմաններ է ստեղծում Պարսկաստանում, որ իր երկիրը հայերը զարգացնեն, իսկ կաթողիկոսների փողերը, բնականաբար, խլում է: Եվ քանի-որ Շահը պատվի մարդ է լինում, Մելիքսեթին տանջամահ է անում և իր մարմնից պոկված մսերը ստիպում է ուտել:
Եթե չլիներ այդ գաղթը, ապա այսօրվա Հայաստանը բոլորովին այլ կլիներ:

Հ.Գ. Ինչի համար սա հիշեցի, որովհետև կարծես թե նույն սցենարը կրկնվում է, 6 միլիարդ պարտքին Հայաստանի կառավարությունը ցանկանում է ևս 1,5 միլիարդ պարտք ավելացնել, որը բնականաբար չի կարողանալու վերադարձնել: Իսկ հետո ի՞նչ է լինելու:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը