Աշխարհ

15.05.2017 10:20


Պուտին. «ԵՏՄ-ի հետ համագործակցությամբ հետաքրքրված է մոտ 50 երկիր»

Պուտին. «ԵՏՄ-ի հետ համագործակցությամբ հետաքրքրված է մոտ 50 երկիր»

Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի մոտ 50 պետություն հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությամբ։

Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում ընթացող «Մեկ գոտի-մեկ ուղի» ֆորումի երկրորդ օրը։

«Վստահորեն ընդլայնվում են ԵՏՄ-ի արտաքին կապերը։ Նրա հետ համագործակցությամբ հետաքրքրված է մոտ 50 երկիր Եվրոպայից, Ասիայից, Լատինական Ամերիկայից»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ բանակցություններ են տարվում ԵՏՄ-ի և Չինաստանի առևտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի, Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ։

Ռուս առաջնորդի խոսքով՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը