Աշխարհ

15.05.2017 10:40


Կլիմայի միջազգային օրն է

Կլիմայի միջազգային օրն է

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ Այս մասին տեղեկանում ենք «Calend»-ից։

Կլիմայի պահպանությունը մարդկության առջև կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է։ Գլոբալ տաքացումը, մթնոլորտային շերտում օզոնի բարձր պարունակությունը, բնական աղետները մոլորակի վրա եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկիր մոլորակի կլիմայի վատթարացման, ինչը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց պարենային անվտանգության, բնական պաշարների վիճակի եւ պետությունների հավասարակշռված զարգացման վրա։

Ժամանակակից գիտությունները չեն կարողանում պատասխանել հարցին, թե որքան արագ կգա կլիմայի աղետալի փոփոխությունը՝ Երկրի ջերմաստիճանի հետագա բարձրացման դեպքում։ Սակայն, ըստ բնապահպանների եւ օդերեւութաբանների, մարդկությունն ունակ է հետաձգել այդ փոփոխությունները:

Այս խորագրի վերջին նյութերը