Աշխարհ

15.05.2017 14:10


ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստում կքննարկի ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումը

ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստում կքննարկի ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումը

Մայիսի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կգումարի՝ կիրակի ԿԺԴՀ-ի կողմից իրականացված հրթիռային նոր փորձարկումը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նշվում է, որ ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան են պահանջել անհապաղ քննարկումներ սկսել։

Հրթիռն անցել է ոչ սովորական, բարձր բալիստիկ հետագծով, ինչը ենթադրել է տալիս, որ խոսքը հեղուկ վառելիքով նոր երկաստիճան հրթիռի մասին է, որը կարող է հաղթահարել 4500 կմ։

Իր հերթին Հարավային Կորեան այսօր հայտարարել է, որ նախագահ Մուն Չժե Ինը հատուկ հանձնակատարներ կուղարկի տարբեր տարածաշրջաններ՝ ԿԺԴՀ-ի վերջին ագրեսիվ հրթիռային փորձարկումների համապատկերիին Սեուլի գլոբալ կապերն ամրապնդելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը