Աշխարհ

15.05.2017 15:05


Ֆիլիպինների կոնգրեսի կոմիտեն մերժել է Դուտերտեի իմպիչմենթի պահանջը

Ֆիլիպինների կոնգրեսի կոմիտեն մերժել է Դուտերտեի իմպիչմենթի պահանջը

Ֆիլիպինների կոնգրեսի կոմիտեն մերժել է այդ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի իմպիչմենթի պահանջը։ BBC-ի փոխանցմամբ՝ ֆիլիպինցի առաջնորդի դեմ բողոքներ էր ներկայացրել ընդդիմադիր քաղաքական գործիչ Հարի Ալեխանոն։ Վերջինը Դուտերտեին մեղադրել է լիազորությունները չարաշահելու, առանց դատարանի որոշման թմրավաճառների և թմրամոլների սպանությանը հավանություն տալու, ինչպես նաև երկրի ծովային սահմանների անվտանգությունն ապահովել չկարողանալու մեջ։

Նշվում է, որ արդարադատության կոմիտեի անդամները միաձայն դեմ են արտահայտվել նրա բողոքներին։

Դուտերտեն, որը Ֆիլիպինները ղեկավարում է 2016–ից, խոստացել է արմատախիլ անել երկրում թմրաբիզնեսն ու կոռուպցիան՝ հարկ եղած դեպքում միլիոնավոր կյանքեր զոհաբերելով։ Մի անգամ նա խոստովանել է, որ անձամբ է սպանել երեք թմրավաճառի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը