Աշխարհ

16.05.2017 22:25


Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի ապրիլին

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի ապրիլին

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը: Արձանագրվել է նաև վիրավորման 1 դեպք:

Դեպքերից ոչ մեկի մասին Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել:

Կորուստներ

Ապրիլի 11-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Հորադիզում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1998 թ․ ծնված Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu) սպանել է իր ծառայակից, Շամքոր քաղաքի բնակիչ Նամազով Էլվին Նազիմ օղլուին (Namazov Elvin Nazim oğlu), ապա ինքնասպան է եղել։

Ապրիլի 15-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, սերժանտ, 1995 թ․ ծնված Նեբիև Ֆերիդ Ռեշիդ օղլուն (Nəbiyev Fərid Rəşid oğlu):

Ապրիլի 21-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող, ավագ լեյտենանտ, 1991 թ. ծնված Աբդուլաև Էլչին Մուրսել օղլուն (Abdullayev Elçin):

Ապրիլի 23-ին սպանվել է Ադրբեջանի բանակի՝ Թարթառի շրջանի (Մարտակերտի դիմաց) զորամասերից մեկի զինծառայող Իբաև Էլսևերը (İbayev Elsevər): Համաձայն սոցցանցերից ստացած տեղեկությունների՝ Էլսևեր Իբաևը սպանվել է առաջնագծում՝ հայկական կողմի գնդակից:

Ապրիլի 30-ին (նախնական տվյալներով) հուղարկավորել են Թարթառի զորամասերից մեկի զինծառայող, 1998թ. ծնված Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Կյուրկենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուին (Ələkbərov Zeynal Cəfərqulu oğlu): Զինծառայողի hամագյուղացիները հայտնել են, որ Էլեկբերով Զեյնալը մահացել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս:

Վիրավորներ

Ամսվա ընթացքում հայտնի է դարձել ադրբեջանական պետական սահմանապահ ծառայության մեկ զինծառայողի վիրավորման մասին: Վիրավոր զինծառայողի անունը չի հրապարակվել:

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել հունվարի 1-ից ապրիլի 30-ը Ադրբեջանի բանակի 25 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 1 3*
Փետրվար 9 1
Մարտ 3 2 2
Ապրիլ 1 5 1
Ընդհանուր 14 11 3

* Սրանից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

Այս խորագրի վերջին նյութերը