Աշխարհ

17.05.2017 08:08


Էրդողանի կողմնակիցներն ԱՄՆ-ում հարձակվել են ցուցարարների վրա․ ծեծկռտուք է սկսվել (տեսանյութ)

Էրդողանի կողմնակիցներն ԱՄՆ-ում հարձակվել են ցուցարարների վրա․ ծեծկռտուք է սկսվել (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ քրդական, հունական ու ասորական կազմակերպություններն ու հայ համայնքի ներկայացուցիչները նրան դիմավորել են բողոքի ցույցերով։

Սակայն Էրդողանի կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա և ծեծկռտուք իրականացրել։ 9 մարդ վնասվածքներ է ստացել, 2-ը ձերբակալվել է։

«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև ծեծկռտուքին մասնակցել են Էրդողանի թիկնապահները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը