Լրահոս

15.12.2010 16:06


Ա. Կարապետյան.«Քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են՝ պատերազմից խուսափումն ու առանց ցնցումների իշխանափոխությունը»

Ա. Կարապետյան.«Քաղաքական օրակարգի առաջնահերթություններն  են՝ պատերազմից խուսափումն ու առանց ցնցումների իշխանափոխությունը»

Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) և ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կազմակերպած «Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահարեթությունները. ձևավորման սկզբունքները և հարցադրումների առաջադրման ընթացակարգը» թեմայով քննարկման ժամանակ՝ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյնն ասել է, թե Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունները երկու մասի են բաժանվում՝ արտաքին և ներքին։

-Արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունն է՝ խուսափել պատերազմից, ամեն գնով, բայց ոչ թե Ղարաբաղաը հանձնելու, այլ դիվանագիտական, տնտեսական, ռազմական, քաղաքական բոլոր հնարավորությունները օգտագործելով, իսկ ներքին քաղաքական օրակարգի առաջանահերթությունն է՝ առանց ցանցումների իշխանության փոփոխությունը։ Դրանից հետո էլ, իմ կարծիքով, քաղաքական և տնտեսական կուրսի ձևավորումն ու կիրառումն է։ Կարծում եմ, որ քանի դեռ Հայաստանում առկա են քաղբատարկյալներ և որևէ տեսակի երկխոսություն չի կայանում իշխանության և ընդդիմյան միջև, ապա քաղաքական օրակարգի առաջնահեթությունների ձևակերպման խնդիրնեը մնում են ամեն մեկի մոտ՝ հատվածական,-ասել  է նա։

Ըստ Արամ Կարպտյանի՝ ընդդիմությունը քաղաքական օրակարգի առաջնահերթությունը ձևակերպում է իշխանափոխության տեսքով և տարբեր գործողությունների միջոցով փորձում է իշխանության վրա ճնշում գործադրել, իսկ  իշախանությունը զբաղվում  է պրոպագանդայով ու ագիտացիայով և ներկայացնում է այն ամենը, ինչ ինքն է համարում առաջնահերթություն։

Նա նաև նշել է, որ միայն այն փաստը, որ քաղաքական մեծամասնությունը ցանկանում է մեկ օրում 22 այնպիսի օրինագիծ քննարկել և անցկացնել, որոնց մասին մինչ այսօր ոչ ոք տեղյակ չէր՝ ցույց է տալիս քաղաքական օրակարգ ձևավորելու նրա ունակության մակարդակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը