Աշխարհ

18.05.2017 10:25


Աշխարհի ամենահարուստ մարդիկ 35 մլրդ դոլար են կորցրել Թրամփի պատճառով. «Bloomberg»

Աշխարհի ամենահարուստ մարդիկ 35 մլրդ դոլար են կորցրել Թրամփի պատճառով. «Bloomberg»

Աշխարհի ամենահարուստ մարդիկ 35 մլրդ դոլար են կորցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված սկանդալների պատճառով։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բիլ Գեյթսը մեկ օրում կորցրել է 1 մլրդ դոլար, «Amazon»–ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 1,7 մլրդ դոլար, իսկ «Zara»–ի սեփականատիրոջ՝ Ամանսիո Օրտեգայի կարողությունը հասել է 325 մլն դոլարի։

Ամենամեծ կորուստը կրել է «Facebook»–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 1 օրում կորցնելով 2 մլրդ դոլար ընկերության բաժնեթղթերի անկման պատճառով։

Հստակեցվում է, որ այդ ամենի պատճառը ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին աշխատանքից հեռացնելն էր և Թրամփի՝ ՌԴ հետ ունեցած կապերի հետաքննությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը