Աշխարհ

18.05.2017 11:30


Էրդողանն իր հետ զրահապատ «Mercedes» էր տարել ԱՄՆ (լուսանկարներ)

Էրդողանն իր հետ զրահապատ «Mercedes» էր տարել ԱՄՆ (լուսանկարներ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայից «Mercedes» մակնիշի զրահապատ մեքենա է իր հետ տարել:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Ahaber»–ին հղումով, Էրդողանը հենց այդ մեքենայով է մեկնել Սպիտակ տուն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման:

Աղբյուրը նկատում է՝ սա 2-րդ անգամն է, որ Էրդողանն ԱՄՆ-ում օգտվում է Թուրքիայից բերված հատուկ զրահապատ մեքենայից: Առաջին անգամ Էրդողանը նախորդ տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովին էր ներկայացել այդ մեքենայով:

Իսկ ԱՄՆ կատարած նախորդ պաշտոնական այցի ժամանակ Էրդողանին սպասարկել էր ԱՄՆ-ի կողմից հատկացված «Cadillac» մակնիշի մեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը