Աշխարհ

18.05.2017 13:50


Բեյոնսեի ու Ջեյ Զիի կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը. «Forbes»

Բեյոնսեի ու Ջեյ Զիի կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը. «Forbes»

Ամերիկացի երաժիշտներ Բեյոնսե Նոուլզի ու Շոն Քորի Քարթերի (Ջեյ Զիի) կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը: Այս մասին հայտնում է «Forbes»–ը։

Ամսագրի տվյալներով՝ Բեյոնսեի կարողությունը 350 մլն դոլար է գնահատվում, ինչի շնորհիվ նա հայտնվել է ԱՄՆ ամենահաջողակ կանանց ցանկում։

Իր հերթին նրա ամուսին Ջեյ Զին ունի 810 մլն դոլար։ Այդկերպ զույգի կարողությունը հասնում է 1,16 մլրդ դոլարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը