Աշխարհ

18.05.2017 14:30


Գերմանիան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել Թուրքիայի հետ Ինջիրլիքի շուրջ վեճը հարթելու համար

Գերմանիան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել Թուրքիայի հետ Ինջիրլիքի շուրջ վեճը հարթելու համար

Գերմանիան ցանկանում է, որ ԱՄՆ-ը միջնորդի դեր ստանձնի Ինջիրլիքի ռամզաբազայի շուրջ Գերմանիայի և Թուրքիայի միջև առաջացած տարաձայնությունները հարթելու համար: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sabah»–ին հղումով։

Նշվում է, որ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ և խնդրել է միջնորդել, որ Թուրքիան գերմանացի պատգամավորներին թույլ տա այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորներին:

Նա համազոված է, որ ԱՄՆ-ն իր հնարավորությունները կօգտագործի, որպեսզի իրենք հանդիպեն և բանակցեն թուրքերի հետ:

Աղբյուրը հիշեցնում է՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն օրեր առաջ մեկնաբանել էր Թուրքիայի կողմից Ինջիլիքի ռազմաբազայում տեղակայված գերմանացի զինվորներին տեսակցելու թույլտվություն չտալու որոշումը:

Գաբրիելը նշել էր, որ Գերմանիան, չնայած բազմաթիվ վիրավորանքներին, միշտ փորձել է Թուրքիայի կառավարության հետ շփման ուղիները բաց պահել:

Նա նաև զգուշացրել էր Թուրքիային, որ եթե այդ երկիրը իր պահվածքը չփոխի, ապա Գերմանիան իր զինվորներին Թուրքիայից դուրս կբերի:

Այս խորագրի վերջին նյութերը