Աշխարհ

18.05.2017 15:38


Թուրք-քրդական բախումները տեղափոխվել են Էրզրում և Տրապիզոն

Թուրք-քրդական բախումները տեղափոխվել են Էրզրում և Տրապիզոն

Մայիսի 17-ին զինված բախումներ են եղել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)՝ Էրզրումում տեղակայված խմբերից մեկի և թուրքական ուժայինների միջև: Բախումների արդյունքում վիրավորվել է թուրքական ժանդարմերիայի մեկ ենթասպա: Տրապիզոնում սպանվել է մեկ ժանդարմ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Երեկ՝ մայիսի 17-ին, բախումներ էին եղել նաև Տրապիզոնում, ինչի արդյունքում սպանվել էր մեկ թուրք զինծառայող:

Էրզրումում, ըստ թուրքական կողմի տրամադրած տվյալների, սպանվել է մեկ քուրդ զինյալ: Բախումներում ներգրավվել է 5 քուրդ:

Ավելացնենք, որ մայիսի 17-ին մահացել էր նաև ավելի վաղ վիրավորված զինծառայող: Բացի այդ, թուրքական օդուժը ավիահարվածներ էր հասցրել Իրաքի հյուսիսում քրդական կառույցիդիրքերին:

Այս խորագրի վերջին նյութերը