Աշխարհ

18.05.2017 16:45


Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։

Ռուս նախագահի վարչակազմի տվյալներով՝ Պուտինը շնորհավորել է Մակրոնին երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու և նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնվել զարգացնել բարեկամական հարաբերություններ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային–մարդասիրական և այլ ոլորտներում։

Նախագահները պայմանավորվել են համագործակցել միջազգային ու տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը