Աշխարհ

19.05.2017 19:30


Հայտնիներ, որոնք վերադարձել են ավանդական սեռական կողմնորոշման (ֆոտոշարք)

Հայտնիներ, որոնք վերադարձել են ավանդական սեռական կողմնորոշման (ֆոտոշարք)

Աշխարհում տիրող ազատության և ամենաթողության պայմաններում որոշ երիտասարդներ հաճախ ոչ միայն չեն կարողանում կողմնորոշվել իրենց սանրվածքի և հագուստի, այլ նաև սեռական նախընտրությունների հարցում:

«Интересно знать»-ը ներկայացնում է հայտնիների, որոնք փորձել են ոչ ավանդական սեռական հարաբերություններ կառուցել, սակայն ժամանակի ընթացքում մտափոխվել են:

Էմբեր Ռոուզ

Մինչև Քանյե Ուեսթի ու Ուիզ Խալիֆայի հետ հանդիպելը մոդելը բավականին երկար ժամանակ սիրային կապի մեջ էր դերասանուհի Թիֆֆանի Հայենսի հետ: Ռոուզը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել մարդկության ցանկացած ներկայացուցչի հետ:

Դրյու Բերիմոր

Գեղեցկուհի Դրյուն պատմել է, որ երիտասարդ տարիներին «ուսումնասիրել է սեփական մարմինը», ինչը հանգեցրել է կանանց հետ սիրային հարաբերությունների: Սակայն հասունանալով՝ նախընտրել է դասական մոտեցումը:

Լինդսի Լոհան

Սկանդալային դերասանուհին սիրային հարաբերություններ է ունեցել դիջեյ Սամանտա Ռոուզի հետ:

Մեգան Ֆոքս

Ընկերոջից բաժանվելուց հետո նա սիրավեպ է սկսել Նիկիտա անունով կնոջ հետ: Սակայն հարաբերությունները երկար չտևեցին: Այժմ Ֆոքսն ամուսնացած է դերասան Բրայան Գրինի հետ և 3 երեխայի մայր է:

Անջելինա Ջոլի

Դերասանուհին լուրջ սիրային հարաբերություններ է ունեցել դերասանուհի և մոդել Ջենի Շիմիցուի հետ:

Հյու Հեֆներ

Աշխարհի գլխավոր փլեյբոյը և սեփական էրոտիկ կայսրության ստեղծողը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել էր, որ առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել հենց տղամարդու հետ, որի հետ նա ծանոթացել է Չիկագոյի բարերից մեկում: Սակայն այդ փորձը նրան չի ոգևորել:

Մադոննա

Մադոննան միշտ տարբերվել է ակտիվ բնավորությամբ: Երիտասարդ տարիներին նա բազմաթիվ սիրավեպեր է ունեցել, այլ թվում նաև՝ նույն Ջեմի Շիմիցուի հետ, որի հետ ժամանակին հանդիպում էր նաև Անջելինա Ջոլին:

Անտուան Դոդսոն

Երգիչ և դերասան Անտուան Դոդսոնը համացանցի շնորհիվ ակնթարթորեն աստղ է դարձել: Բավականին տևական ժամանակ նա պնդում էր, որ գեյ է: Սակայն 2013 թվականին դերասանը հայտարարել է, որ ընդունել է հուդաիզմ և կին է փնտրում: Այժմ Անտուանն ամուսնացած է և երեխա ունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը