Աշխարհ

19.05.2017 10:10


Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանում մեկնարկել են 12–րդ նախագահական ընտրությունները։ Թեկնածուները սկզբում 6–ն էին՝ Մուստաֆա Աղա Միրսալիմ, Իսհակ Ջահանգիրի, Հասան Ռոհանի, Իբրահիմ Ռայիսի, Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆ և Մուստաա Հաշեմի Տաբա։

IRNA–ն հիշեցնում է՝ Ղալիբաֆը պաշտոնապես աջակցել է Ռայիսիին և դուրս եկել նախագահական մրցապայքարից մայիսի 15-ին։ Մայիսի 16-ին էլ Ջահանգիրին էր պաշտոնապես հայտարարել պայքարը լքելու մասին՝ իր աջակցությունը հայտնելով նախագահ Հասան Ռոհանիին։

Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ավելի քան 50 տոկոս ձայն։ Հակառակ դեպքում կանցկացվի երկրորդ փուլ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը