Աշխարհ

19.05.2017 10:20


Հաիթիում 5 մարդ է զոհվել, 19–ն՝ անհայտ կորել ջրհեղեղի պատճառով

Հաիթիում 5 մարդ է զոհվել, 19–ն՝ անհայտ կորել ջրհեղեղի պատճառով

Տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով Հաիթիում 5 մարդ է զոհվել, 19–ը՝ անհայտ կորել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ երկրի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտին հղումով։

Նշվում է, որ լրջորեն վնասվել են ենթակառուցվածքները։ Հաիթիի հարավում՝ Գրանդ–Անս մերձափնյա շրջանում, 322 մարդ է թաքնվել ապաստարաններում, ևս 20–ը՝ հյուսիսարևմտյան դեպարտամենտում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը