Աշխարհ

19.05.2017 11:10


Այշվարիա Ռայը Կանն է ժամանել դստեր հետ (լուսանկարներ)

Այշվարիա Ռայը Կանն է ժամանել դստեր հետ (լուսանկարներ)

Հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայի՝ Կաննի փառատոնի կարմիր գորգին հայտնվելուն միշտ անհամբերությամբ են սպասում։ Այս տարի փառատոնի գլխավոր մուսաներից մեկը Ֆրանսիա է ժամանել դստեր՝ 5–ամյա Աարադխիայի ուղեկցությամբ։ Այս մասին գրում է «elle.ru»–ն։

Երկար թռիչքի համար դերասանուհին, որը տարիներ առաջ սարիով էր հայտնվում միջոցառմանը, հարմարավետ հագուստ էր ընտրել՝ մուգ ջինս, շագանակագույն տրենչ և բեժ գույնի բալետկաներ։

Հետաքրքրասեր լուսանկարիչների ուշադրությանն անսովոր փոքրիկը ժպտացել է օբյեկտիվներին ու շտապեցրել մորը հյուրանոց մտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը