Աշխարհ

19.05.2017 12:45


Չավուշօղլու. «Եթե Գերմանիան ցանկանա հեռանալ Ինջիրլիքից, ուրեմն «բարի ճանապարհ»»

Չավուշօղլու. «Եթե Գերմանիան ցանկանա հեռանալ Ինջիրլիքից, ուրեմն «բարի ճանապարհ»»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ինջիրլիք ռազմաբազայից գերմանացի զինվորներին դուրս բերելու մասին Գերմանիայի բարձրաստճան պաշտոնյաների հայտարարություններին:

Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ հիշեցնելով՝ երբ Թուրքիայի իշխանությունները արգելեցին գերմանացի պատգամավորներին հանդիպել Ինջիրլիքում ծառայություն անցնող գերմանացի զինվորների հետ, գերմանացի մի շարք պաշտոնյաներ սկսեցին խոսել իրենց զինվորների դուրսբերման մասին: Մասնավորապես, կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ գերմանացի զինվորների համար Ինջիրլիքի փոխարեն այլընտրանքային տարբերակ կարող է լինել Հորդանանը:

«Եթե Գերմանիան ցանկանում է Ինջիրլիքից դուրս գալ, նրանց չենք աղաչի, որ մնան: Երբ նրանք ցանկացան գալ, մենք օգնեցինք, եթե ցանկանան հեռանալ, ուրեմն՝ «բարի ճանապարհ»»,-ըստ BBC լրատվամիջոցի թուրքական ծառայության` ասել է Չավուշօղլուն` թուրքական NTV հեռուստալիքի եթերով։

Չավուշօղլուն անդրադարձել է նաև Ռաքքայի օպերացիային, ինչպես նաև խոսել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին ռազմական օգնություն տրամադրելու հարցի շուրջ:

«Այնտեղ, որտեղ կան Սիրիայի քրդական ուժերը, օրինակ՝ Ռաքքայի օպերացիայում, մենք չենք կարող լինել: Մեր նախագահը դա շատ պարզ և հստակ փախանցեց ԱՄՆ-ի նախագահին և պատվիրակությանը փոխանցեց: Նա նաև նշեց, որ մենք պայքարելու ենք Սիրիայի քրդական ուժերի դեմ, համապատասխան միջոցներ ենք կիրառելու և կարող ենք նույնիսկ հարվածել»,-հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը