Աշխարհ

19.05.2017 21:05


Կարմիր գորգին՝ ինչպես սուպերմարկետում. Ումա Թուրմանի տարօրինակ հագուստը զարմացրել է բոլորին (լուսանկարներ)

Կարմիր գորգին՝ ինչպես սուպերմարկետում. Ումա Թուրմանի տարօրինակ հագուստը զարմացրել է բոլորին (լուսանկարներ)

Կաննի կինոփառատոնի բացման արարողությանը հանրահայտ դերասանուհի Ումա Թուրմանը նույնքան ուշադրություն գրավեց, որքան Բելլա Հադիդն ու Էմիլի Ռատաժկովսկին՝ կարմիր գորգին հայտնվելով «Atelier Versace»–ի՝ ուսերը բաց զգեստով։ Այս մասին գրում է «elle.ru»–ն։

Սակայն որքան մեծ էր նրա երկրպագուների զարմանքը, երբ հաջորդ օրն Ուման հայտնվեց տաբատով, կապույտ կոշիկներով, գծավոր վերնաշապկով ու բեժ գույնի բաճկոնով։ Մազերը դերասանուհին պոչ էր արել և այնպիսի տեք ուներ, ասես առավոտյան գնացել էր սուրճ խմելու և պատահաբար հայտնվել Կաննում։

Այնուհանդերձ, այդ կերպարի համար «ներել են» դերասանուհուն. առջևում դեռ 11 օր կա։ Մնում է ենթադրել՝ ինչ է ընտրելու դերասանուհին հաջորդ կարմիր գորգի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը