Լրահոս

15.12.2010 18:05


Հեղինակավոր «Time» ամսագիրը 2010թ–ի «Տարվա մարդ» տիտղոսը շնորհել է «Facebook»–ի հիմնադրին

Հեղինակավոր «Time» ամսագիրը 2010թ–ի «Տարվա մարդ» տիտղոսը շնորհել է «Facebook»–ի հիմնադրին

Ինչպես տեղեկացնում է «Time» ամսագրի պաշտոնական միկրոբլոգը, աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ «Facebook»-ի, հիմնադիր Մարկ Զուցկերբերգը «Time» ամսագրի կողմից հայտարարվել է «Տարվա մարդ-2010»։

 -Ավելի քան կես միլիարդ մարդ միմյանց միավորելու, տեղեկատվություն կիսելու մի նոր համակարգ ստեղծելու և պարզապես այն փաստի համար, որ նա փոխել է մեր կյանքը,-այսպես է Զուցկերբերգի ընտրությունը հիմնավորել «Time» ամսագրի խմբագրակազմը։

Դեկտեմբերի սկզբին լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Տարվա մարդ» կընտրվի «WikiLeaks» սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, սակայն «Time»-ի խմբագրակազմը հաղորդել է, որ հանրային քվեարկությամբ՝ Ասանժը պարզապես շատ մոտ է եղել այդ տիտղոսին։

 

Այս խորագրի վերջին նյութերը