Աշխարհ

20.05.2017 10:55


Ինդոնեզիայում լաստանավ է այրվել. կան զոհեր

Ինդոնեզիայում լաստանավ է այրվել. կան զոհեր

Ինդոնեզիայում այրվել է Ճավա և Բորնեո կղզիների միջև կապ հաստատող «Mutiara» լաստանավը: Այս մասին հայտնում է «kp.ru»–ն։ Կատարվածի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել։

Նշվում է, որ դեպքի պահին նավում 178 ուղևոր է եղել: 91–ին հաջողվել է փրկել, սակայն 84 մարդու ճակատագիրն անհայտ է:

Նավի անձնակազմը փորձել է ինքնուրույն հանգցնել հրդեհը: Երբ չի հաջողվել, նավապետն անձնակազմին ու ուղևորներին հրամայել է հագնել փրկարարական բաճկոններն ու լքել նավը: Որոնողական աշխատանքները շարունակվում են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը