Աշխարհ

20.05.2017 11:01


Լիբիայում հարձակում է տեղի ունեցել ավիաբազայի վրա. կա 140 զոհ (տեսանյութ)

Լիբիայում հարձակում է տեղի ունեցել ավիաբազայի վրա. կա 140 զոհ (տեսանյութ)

Լիբիայի հարավում գտնվող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով առնվազն 141 մարդ է զոհվել։ «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին հայտնել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթար Ահմադ ալ Մեսմարին։

«Զինվորները վերադառնում էին զինվորական շքերթից և անզեն էին: Նրանց մեծ մասը զոհվել է»,-ասել է ալ Մեսմարին՝ հավելելով, որ զոհերի թվում կան նաև խաղաղ բնակիչներ, ովքեր աշխատում էին ավիաբազայում:

Այդ հարձակման պատճառով Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆահեզ աս Սարաջը պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության նախարար Մահդի ալ Բարղասիին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը