Լրահոս

16.12.2010 08:53


Պատահարից հետո մեքենան տարել են անհայտ ուղղությամբ

Դեկտեմբերի 15-ին հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.05-ին ճակատի պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Շինուհայր գյուղի բնակիչ, 1954 թ. ծնված Մամիկոն Ն.-ն: Ոստիկանները պարզել են, որ նրա  վարած «ՎԱԶ-2106ե մակնիշի ավտոմեքենան ժամը 23.00-ի սահմաններում Հալիձոր-Շինուհայր ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է: Դեպքի վայրից անհայտ անձը նշված ավտոմեքենան  տեղափոխել է անհայտ ուղղությամբ: Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:  

Այս խորագրի վերջին նյութերը