Աշխարհ

20.05.2017 13:40


Հասան Ռոհանին՝ վերստին Իրանի նախագահ

Հասան Ռոհանին՝ վերստին Իրանի նախագահ

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին վերստին կղեկավարի երկիրը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ վկայակոչելով երկրի նախագահական ընտրությունների արդյունքները։

Երկրի պետական հեռուստաընկերությունն արդեն շնորհավորել է նրան։ Իրանի ՆԳՆ–ի տվյալներով՝ քվեաթերթիկների 100%–ի հաշվարկով՝ Ռոհանին ստացել է ընտրողների 57%–ի ձայները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոհանին 22,7 մլն ձայն է հավաքել, իսկ նրա գլխավոր մրցակից Էբրահիմ Ռաիսին՝ 15,4 մլն։

«gazeta.ru»–ն հիշեցնում է՝ 2013–ին Ռոհանիին հաջողվել էր ձայների 50,68%–ը հավաքել։

Չնայած Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քանիցս քննադատել է Ռոհանիի գործունեությունը, հենց վերջինին է հաջողվել միջուկային գործարք կնքել համաշխարհային գերտերություններիր հետ, որն օգնեց երկրին դուրս գալ մեկուսացումից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը