Լրահոս

16.12.2010 10:32


ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետական բյուջեի 2011թ. նախագծի քննարկումները

ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետական բյուջեի 2011թ. նախագծի քննարկումները

ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են երկրի պետական բյուջեի 2011թ. նախագծի քննարկումները։

«Ռեգնումը» փոխանցել է, որ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանի խոսքերով՝ համալիր աշխատանքներ են անցկացվել իրատեսական բյուջեի ձևավորման ուղղությամբ, և քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկությունները հաշվի են առնվել։ Պատգամավորը կոչ է արել ԱԺ լիագումար նիստում հավանություն տալ պետբյուջեի նախագծին։

Ինչպես տեղեկացնում է փոխվարչապետ, ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, գալիք տարում կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու նախորդ տարիների շարունակական ձեռքբերումների զարգացմանը, համարձակ և իրատեսական բարեփոխումների շնորհիվ բնակչության կյանքի մակարդակի բարձրացմանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը