Աշխարհ

22.05.2017 08:12


«Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտության մատնեց «Էյբարին» (տեսանյութ)

«Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտության մատնեց «Էյբարին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին տուրում«Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտության մատնեց «Էյբարին»՝ բավարարվելով երկրորդ տեղով:

Դուբլի հեղինակ դարձավ Տակասի Ինուին: Երկրորդ խաղակեսի միջնամասում անդրադարձից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Դավիդ Խունկան: Հանդիպման 69-րդ րոպեին մրցավարի նշանակած 11 մետրանոցը չկարողացավ իրացնել Լիոնել Մեսսին: Րոպեներ անց հաշիվը հավասարեցրեց Լուիս Սուարեսը: «Բարսելոնան» երրորդ գոլը խփեց 75-րդ րոպեին` Լիոնել Մեսսիի կողմից: Վերջին րոպեներին արգենտինացին ևս մեկ գոլի հեղինակ դարձավ:

«Բարսելոնա»-«Էյբար»` 4:2

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը