Աշխարհ

22.05.2017 17:05


«CNNTurk»-ը հեռացրել է եթերից Էրդողանի ամերիկյան այցը մեկնաբանած հաղորդավարուհուն

«CNNTurk»-ը հեռացրել է եթերից Էրդողանի ամերիկյան այցը մեկնաբանած հաղորդավարուհուն

Թուրքիայում գործող «CNNTurk» հեռուստաալիքի ամենավարկանշային համարվող հաղորդավարուհի Նևշին Մենգյուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցը մեկնաբանելուց հետո հեռացվել է եթերից։

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ ամեն օր հեռաուստալիքով հեռարձակվող «Գլխավոր լուր» հաղորդման հաղորդավարուհի Մենգյուն, հավատարիմ մնալով հաղորդման ֆորմատին, լուրերը ներկայացնում է իր սեփական մեկնաբանմամբ և գնահատմամբ:

Եվ այս անգամ Էրդողան-Թրամփ հանդիպումը մեկնաբանելիս հաղորդավարուհին ակնարկել է, որ հանդիպումը սպասվածից կարճ է տևել՝ ասելով. «Էրդողանի մտնելն ու դուրս գալը, նստելն ու զրուցելը միասին տևել է ընդամենը 23 րոպե»:

Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Մենգյուի այս մեկնաբանությունը դուր չի եկել իշխանամետ հատվածին, և նա քննադատությունների թիրախ է դարձել: Այս ամենից հետո «CNNTurk»-ը որոշում է կայացրել Մենգյուին հեռացնել եթերից: Ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ, Մենգյուին հեռուստաալիքում այլ հաստիք կառաջարկվի:

Այս խորագրի վերջին նյութերը