Աշխարհ

22.05.2017 17:15


Մակրոնը մայիսի 29–ին Վերսալում կընդունի Պուտինին

Մակրոնը մայիսի 29–ին Վերսալում կընդունի Պուտինին

Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը մայիսի 29–ին Վերսալում կընդունի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ Ելիսեյան պալատի իր թղթակցին հղումով։

Կրեմլում այս տեղեկատվությունն արդեն հաստատել են։ Նշվում է, որ Պուտինը ֆրանսիացի իր գործընկերոջ հետ քննարկելու է Սիրիայի, Ուկրաինայի խնդիրները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Նախօրեին էլ «Коммерсантъ»–ը գրել էր, որ Պուտինը Մակրոնին հանդիպելու է Վերսալում Պետրոս 1–ինին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը