Լրահոս

16.12.2010 11:51


Կրկին հրդեհներ

Դեկտեմբերի 15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 14 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.25-ին, մարվել' 12.35-ին:  Հիվանդանոցի հարակից տարածքում այրվել է 500 քմ.  խոտածածկ տարածք:

***

Նույն օրը ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կոշ գյուղում:     Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել' 22.35-ին:     Այրվել է Խ.Բդոյանի տան բակում կուտակած 700 հակ անասնակեր:

***

Նույն օրը ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 62 տանը:    Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:   Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.55-ին, մարվել' 17.56-ին: Այրվել է Մ.Քոչարյանի առանձնատան տանիքը 30 քմ. մակերեսով  և մասամբ կահույքը:

***

Նույն օրը ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 10 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի  հատուկ փրկարար ջոկատի երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.07-ին, մարվել' 17.35-ին: Այրվել է տնակ 20 քմ.մակերեսով և տնտեսական իրեր:

***

Նույն օրը ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 70 տանը:

  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.45-ին, մարվել' 22.45-ին:   Այրվել է Ն.Ավետիսյանին պատկանող հացատան ձեղնահարկը 60 քմ. մակերեսով:

***

Նույն օրը ժամը 21.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:   Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.20-ին, մարվել' 23:35-ին:

Այրվել է Բ.Թորոսյանին պատկանող անասնագոմի տանիքը 50 քմ. մակերեսով: Հրդեհի հետևանքով ծխախեղդ են եղել 2 կով, մեկական հորթ և  խոզ և 2 այծ:

***

Նույն օրը ժամը 09.15-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից տարածքի հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:   Հրդեհը մարվել է ժամը 18.15-ին: Այրվել է 4 հա խոտածածկ տարածք և թփուտներ:

Այս խորագրի վերջին նյութերը