Աշխարհ

23.05.2017 10:05


Գրոհել են «Մանչեսթեր Արենա» համալիրը. առնվազն 22 մարդ է զոհվել (տեսանյութ, լրացված)

Գրոհել են «Մանչեսթեր Արենա» համալիրը. առնվազն 22 մարդ է զոհվել (տեսանյութ, լրացված)

Մեծ Բրիտանիայի «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում մայիսի 22–ի գիշերն ահաբեկչություն է իրականացվել։ NBC–ի փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի ելույթի ժամանակ: Մարզադաշտում այդ պահին հազարավոր մարդիկ են եղել։

«The Guardian»–ի փոխանցմամբ՝ կատարվածի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ, մի քանի տասնյակ մարդ հոսպիտալացվել է։ Հայտնի է, որ ինքը երգչուհին չի տուժել։ Իրավապահների տվյալներով՝ զոհերի թվում երեխաներ կան։

***

Պայթյունը մահապարտ ահաբեկիչ է իրականացրել։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ նա իր հետ պայթուցիկ սարք էր տարել մարզադաշտ։ Ահաբեկիչը զոհվել է տեղում։

***

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի ահաբեկչության հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ կան, թե ոչ։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը