Աշխարհ

23.05.2017 11:25


Թրամփը Պաղեստին է ժամանել՝ Աբբասի հետ հանդիպման

Թրամփը Պաղեստին է ժամանել՝ Աբբասի հետ հանդիպման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է պաղեստինյան Բեթղեհեմ քաղաք, որտեղ բանակցություններ կունենա այդ երկրի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Նշվում է, որ սա քաղաքական գործիչների արդեն երրորդ հանդիպումն է Թրամփի երդմնակալությունից հետո։

Բանակցությունները կանցկացվեն պաղեստինցի առաջնորդի բեթղեհեմյան նստավայրում։

Հստակեցվում է, որ Թրամփն առանց ԱՄՆ առաջին տիկնոջ ու դստեր է ժամանել Պաղեստին, որոնք նրան ուղեկցում էին Իսրայելում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը