Աշխարհ

23.05.2017 17:55


Թրամփը Վատիկան է մեկնել՝ Հռոմի պապի հետ հանդիպման

Թրամփը Վատիկան է մեկնել՝ Հռոմի պապի հետ հանդիպման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինից Վատիկան է մեկնել՝ Հռոմի պապի հետ հանդիպման։ Այս մասին հայտնում է «Haaretz»–ը։

Նշվում է, որ Իսրայելում և Պաղեստինում Թրամփն, ընդհանուր առմամբ, 27 ժամ է անցկացրել։

Թրամփի դուստրը՝ Իվանկան, և նրա ամուսին ու Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները շարունակում են ուղեկցել ԱՄՆ առաջնորդին։

Ավելի վաղ Հռոմի պապը հույս էր հայտնել, որ գոնե «կիսաբաց դուռ» կգտնի՝ Թրամփի հետ երկխոսության համար, որպեսզի կարողանան միասին օժանդակել ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը։

Հանդիպումը ծրագրված է մայիսի 24–ին։ Ֆրանցիսկոսն ու Թրամփը լուր տարաձայնություններ ունեն ապօրինի ներգաղթի և կլիմայի փոփոխության հարցերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը