Աշխարհ

24.05.2017 10:40


Թրամփը հանդիպել է Հռոմի պապին

Թրամփը հանդիպել է Հռոմի պապին

Վատիկան ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այս մասին հայտնում է «12 News»–ը։

Ապոստոլյան պալատի մուտքի մոտ Թրամփին ու ԱՄՆ առաջին տիկին Մելանյային դիմավորել է պրեֆեկտ, արքեպիսկոպոս Գեորգ Գենսվայնը։

Վատիկանից Թրամփը կմեկնի Բրյուսել՝ բանակցելու ԵՄ և ՆԱՏՕ–ի ներկայացուցիչների հետ, այնուհետև կվերադառնա Իտալիա՝ հերթական գագաթաժողովին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հռոմի պապը հույս էր հայտնել, որ գոնե «կիսաբաց դուռ» կգտնի Թրամփի հետ երկխոսության համար, որպեսզի կարողանան միասին օժանդակել ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը։

Ֆրանցիսկոսն ու Թրամփը լուր տարաձայնություններ ունեն ապօրինի ներգաղթի և կլիմայի փոփոխության հարցերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը